ԿարևորՔաղաքական

ԱԺ- ն լսեց Վերահսկիչ պալատի հաշվետվությունը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Այսօր ավարտվեց Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը: Նստաշրջանի վերջին օրը խորհրդարանի աշխատանքները բավականին հագեցած էին: Նախ՝ օրենսդիրն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն եվ լրացում կատարելու մասին օրինագիծը, որով վերականգնվում է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը, այնուհետև հաստատեց 2012 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին որոշումը:
Խորհրդարանը լսեց նաև Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը, որը ներկայացցեց այս կառույցի ղեկավար Իշխան Զաքարյանը։
Վերահսկիչ պալատի նախագահը տեղեկացրեց, որ մինչ լիագումար նիստը հաշվետվությունը քննարկվել է բոլոր խորհրդարանական խմբակցություններում` առանձին-առանձին: Ընդհանուր առմամբ՝ Իշխան Զաքարյանը իր գոհունակությունը հայտնեց նախնական շահագրգիռ և շատ լավ քննարկումներից: Բացի դրանից՝ զեկուցողը նշեց, որ պալատը ընթացիկ տարում անցում է կատարում ոլորտային ստուգումներից դեպի օպերատիվ հսկողության։
Բուն 2012 թվականի տարեկան հաշվետվության թիրախները քաղաքաշինության և պետգնումների ոլորտներն են: Վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ և թերություններ: Մասնավորապես՝ քաղաքաշինության ոլորտում դրանք կրում են ընդհանրական բնույթ:

Իշխան Զաքարյանը մտահգություն հայտնեց ֆինանսական չարաշահումների կապակցությամբ, մասնավորապես, հայտնի «ատակատների» տեսքով։
Արդյունքում՝ պետական միջոցներով կատարված աշխատանքներն ստացվում են անհիմն թանկ և անորակ` էժանագին շինանյութերի օգտագործման պատճառով:
Վերահսկիչ պալատի նախագահը խիստ մտտահոգիչ համարեց պետական գնումների ոլորտում առկա վիճակը, որտեղ ներկայացված ծախսերը նույնպես կրում են խիստ ուռճացված բնույթ:

Ցուցադրել ավելի
Back to top button