Տնտեսական

«Air Arabia»-ն օգոստոսից կսկսի շաբաթական երկու չվերթ իրականացնել դեպի Հայաստան

Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի խոշոր ավիափոխադրող «Air Arabia»-ն օգոստոսից կսկսի շաբաթական երկու չվերթ իրականացնել դեպի Հայաստան,-հաղորդել է «Saudi Gazette»-ը: Թերթը նշում է, որ Արաբական Միացյալ Էմիրություններից թռիչքը դեպի Երեւան կտեւի երեք ժամ: «Հնագույն Երեւան քաղաքը երկրի մայրաքաղաքն է եւ աշխարհի ամենահին բնակավայրերից մեկը, որն առաջարկում է թանգարանների, այգիների, ռեստորնների եւ տեսարժան վայրերի լայն սպեկտր»,-գրել է պարբերականը: «Հայաստանը հետեւողականորեն ձգտում է դառնալ պարտադիր այցելության վայր այն զբոսաշրջիկների համար, ովքեր մեծ մշակույթ եւ պատմություն են փնտրում` հիասքանչ բնապատկերների հետ»,-ասել է «Air Arabia» -ի գործադիր տնօրեն Ադել Ալին:

Ցուցադրել ավելի
Back to top button