ԿարևորՀասարակություն
Հայաստանը տարածաշրջանի ամենախաղաղ երկիրն է


Հայաստանը Խաղաղության գլոբալ վարկանիշային ցուցակում այս տարի զբաղեցնում է 98- րդ տեղը նախորդ տարվա 115- րդի փոխարեն։ Ցուցակում ընդգրկված է 162 երկիր։
Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտի ամենամյա զեկույցում այս ինդեքսը կազմվում է հասարակության անվտանգության, հակամարտությունների եւ ռազմականացվածության չափման արդյունքում։
Խաղաղության ինդեքսը գլխավորում են Իսլանդիան, Դանիան եւ Նոր Զելանդիան, իսկ եզրափակում Սուդանը, Աֆղանստանը եւ Սոմալին։
Ադրբեջանը զբաղեցնում է 126- րդ տեղը, Թուրքիան՝ 134, Իրանը՝ 137, Վրաստանը՝ 139, իսկ Ռուսաստանը՝ 155- րդ տեղը։