ԿարևորՀասարակություն

20 տարի առաջ հունիսի 12-ին զոհվեց Մոնթե Մելքոնյանը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

20 տարի առաջ այս օրը, Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում ` հակառակորդի մարտական մեքենայից արձակված արկից զոհվեց ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը ` Ավոն: Նա ծնվել էր Հայաստանից հեռո` Միացյալ նահանագներում` եղեռնի ճիրաններից փրկված ու Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Իր ողջ գիտակից կյանքում պայքարել էր ցեղասպանության ճանաչման, հայերի իրավունքների ու մեր հայրենիքի վերատիրման համար: Արցախյան ազատամարտին Մոնթեն զինվորագրվեց 1990 թվակականին` Շահումյանի շրջանից, խիզախության ու արդարամտության շնորհիվ ամիսներ անց դառնալով Մարտունու ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարը: «Նորմալ բան է , որ հայը գա ու իր հայրենիքը պաշտպանի, շատ նորմալ բան է: Զարմանալին այն է, որ շատ հայեր չեն եկել: Շատ կուզենայի, որ թե Հայստանից , թե Սփյուռքից շատ հայեր վերադառնային»: Սա էր ՀՀ և ԼՂՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի համոզմունքը:

«Երբեք փառքի չէր ձգտում, պարզապս զգում ու հասկանում էր մեծագույն վտանգը` եթե կորցնենք Արցախը, կթերթենք մեր պատմության վերջին էջը: ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանի բնորոշմամբ մտավորական ու բանիմաց անձնավորություն լինելուց զատ Մոնթեն նաև մեծ ռազմագետ էր:

Մոնթեն ոչ միայն մեր ժողովրդի ամեենաթանկ նահատակներից է, այլև կերպար, որով կհպարտանար յուրաքանչյուր ժողովուրդ: Քաջ, ազնիվ , արդարամիտ , Մոնթեի ներկայությունն ամենուր հույս և վստահություն էր ներշնչում, նա իր օրիանով էր բոլորիս սովորեցնում ու առաջնորդում»,-հիշում ու պատմում են Մոնթեի մարտական ընկերները

2009-ին լույս տեսավ Մոնթեի մասին ժամանակակիցների հուշերն ամփոփող Պաշտպանության նախարարության հրատարակչության խմբագիր Ասպրամ Ծառուկյանի գիրքը: Այն կոչվում է `«Բարև, ինչպես եք, լավ եք»: Սա Մոնթեի ամենօրյա ողջույնն էր իր զինվորներին: Հեղինակի խոսքով նա այսօր էլ ողջ է, մեր կողքին ու նրա համար ամենևին էլ միևնույն չէ, թե ինչպես ենք ապրում: Մոնթեն այսօր հարցնում է` ինչպես եք, լավ եք ու շատ է ուզում, որ իսկապես լավ լինենք»,-ասում է գրքի հեղինակը:

«Գոնե ինձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենաազնիվն էր աշխարհում: Պատերազմի մեջ, թե պատերազմից դեսը ինձ հայտնի հրամանատարները իշխել և իշխում են կամքով, ուժով, բռնությամբ, սիստեմի ատամնանաիվներով և այլն: Մոնթեն իշխեց իր բանակին ազնվությամբ: Պատկերացրեք 30-40 տարեկան ֆիդայի, մեծ ինտելեկտի տեր զորավար` Էկզյուպերիի փոքրիկ իշխանի ազնվությամբ և պարզությամբ: Այս կերպարի դեմ խաղ չկա, սա իր ետևից բանակներ կարող է տանել: Կուզեի, որ «Դանկոյի սիրտը» գրված չլիներ, նյութը փչացրել են, իսկ կերպարը Մոնթեին շատ է բնորոշ». Սպարապետ Վազգեն Սարգսյան:

Ցուցադրել ավելի
Back to top button