ԿարևորՀասարակություն

Քաղաքական ու հասարակական գործիչները` կոռուպցիայի դեմ պայքարի մասին

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/06/120613korupcia.mp3

Հայաստանում կոռուպցիոն ռիսկերի առկայության խնդրի, դրա դեմ պայքարելու անհրաժեշտության ձևերի մասին են այսօր խոսել Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը, Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ու Հանրապետական կուսակցությունից Լեռնիկ Ալեքսանյանը: Նրանք գրեթե միակարծիք են եղել` կոռուպցիան դրևսորված է բոլոր ոլորտներում, իսկ երևույթի դեմ պայքարում իշխանությունից բացի անելիք ունի նաև հասարակությունը:

Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության վերականգնողական կենտրոնի և Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանն իր աշխատանքի բերումով հիմնականում առնչվում է դատական մարմիններում և ընդհանրապես իրավապահ ոլորտում առկա կոռուպցիոն դրսևորումների հետ: Նրա դիտարկմամբ` երևույթն այս համակարգում գնալով խորանում է: Իհարկե, կոռումպացված լինելու մասին գնահատականը նա համակարգի բոլոր աշխատակիցների վրա չի տարածում, ասում է` կան օրինապահ և արդար դատավորներ, բայց նաև այնպիսիք, ովքեր մտնում են կոռուպցիոն ռիսկերի տակ, համապատասխան գումարի դիմաց կայացնում անհրաժեշտ վճիռներ: Այդպիսի դեպքերին Ամարյանն օրինակներով անդրադարձավ:

Կոռուպցիայի հակազդման ասոցիացիան նմանատիպ մոտ 30 բողոք է ստացել` վերջին երկու տարում: Որևէ գործով կոնկրետ հաջողություն չունեն, բայց Ամարյանն արդեն հաջողություն է համարում այն, որ վերջին երկու տարում իրենց ստացած գործերի մասով դատարաններում վերջնական որոշումներ չեն կարողանում կայացնել:

Աշխարհի բոլոր երկրներում էլ դատական համակերգերը կոռուպցիոն ամենամեծ ռիսկերն են պարունակում, քանի որ այդ մարմիններում որոշվում են մարդկային ճակատագրերի հարցեր, նկատեց Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նա մեծ խնդիր է համարում Հայաստնում ընդհանրապես կոռոպցիոն համակարգի խորացումը: Չկա մի ոլորտ, որ կուռուպցիա չլինի: Ըստ տարբեր տեղական ու միջազգային կազմակերպությունների զեյկույցների` Հայաստանում երևույթի դեմ պայքարն ուժեղանում է, բայց կոռուպցիոն ռիսկերը չեն նվազում:

Հանրապետական կուսակցությունից Լեռնիկ Ալեքսանյանը համաձայնեց Կարապետյանի դիտարկմանը, թե խորհրդային շրջանից եկած խնդիր է, միայն թե, ըստ նրա, դրսևորումներն են փոխվել: 90-ականներից, ըստ հանրապետական գործչի, դրվեցին կուսակցական, հարազատակն հովանավորչության հիմքերը և աստիճանաբար խորացան: Հիմա նրա խորին համոզմամբ` ամենահզոր իշխանությունն էլ չի կարող երևույթը նվազագույնի հասցնել, քանի դեռ հասարակությունը դրան բացասական չի նայում:

Խնդրի դեմ պայքարի գլխավոր պատասխանատուն, այո, իշխանությունն է, որը ի դեմս նախագահի պայքարում է երևույթի դեմ, ասաց Լեռնիկ Ալեքսանյանը, բայց արդյունքները շոշափելի չեն, քանի որ հասարակությունն ակտիվություն չի դրևսորում, ավելին, երբեմն անհրաժեշտ խորությամբ չի էլ գիտակցում, ինչ է կոռոպցիան, ամփոփեց հանրապետականը:

Արամ Կարապետյանը համաձայն է` մեր ժողովրդին բնորոշ է ինքնուրույն լուծում գտնելու սովորությունը: Բայց կոռուպցիոն ռիսկերը կարելի է պակասեցնել` քաղաքական, սոցիալական գործիքներ կիրառելով: Նաև պետք է կրթել հասարակությանը:

Back to top button