ԿարևորՄշակույթ

Մոնսերատ Կաբալիեն այցել է Գառնի-Գեղարդ

Հայաստան կատարած այցի շրջանակներում աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն եղել է Գառնի-Գեղարդում: Ավելի վաղ երգչուհուն ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Գաերգին Բ-ն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երգչուհին այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հիշեցնենք, որ երգչուհու համերգը Երեւանում տեղի է ունեցել հունիսի 9-ին: Ավելի վաղ հանրաճանաչ սոպրանոն այցելել է Լեռնային Ղարաբաղ, հանդիպել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button