ԿարևորՄիջազգային
Հունիսի 12-ին նշվում է Ռուսաստանի օրը


Այսօր Ռուսաստանում նշում են Ռուսաստանի օրը, այլ կերպ ասած Ռուսաստանի պետական ինքնիշխանության հռչակագրի ընդունման օրը: Սա ՌԴ «ամենաերիտասարդ» տոներից է:
«Այս փաստաթղթով սկսվում է երկրի նոր պատմության հաշվարկը: Քաղաքացիական ազատությունների եւ օրենքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական պետության պաատմություն, որի հիմնական նպատակը քաղաքացիների հաջողությունն ու բարեկեցությունն է»,- 2001 թվականի հունիսի 12-ին Կրեմլում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հիշեցնենք, որ նախօրեին իր ռուս գործընկերոջը պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորել էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: