ԿարևորՍպորտՏեսանյութ

Հայաստան- Դանիա՝ 4:0

Այսօր Կոպենհագենի Պարկեն մարզադաշտում աշխարհի 2014 թ. ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումն ավարտվեց 0:4 հաշվով: Սեփական հարկի տակ մեր ընտրանին կարողացավ հաղթանակ տանել: Առաջին գոլը գրանցվեց հանդիպման առաջին րոպեին: Արազ Օզբիլիսի փոխանցումից հետո Դանիայի ազգային հավաքականի դեմ մեն-մենակ դուրս եկավ Յուրա Մովսիսյանը և բացեց հաշիվը:
Առաջին խաղակեսի 19-րդ րոպեին Արազ Օզբիլիսը կրկնապատկեց հաշիվը: Երկրորդ խաղակեսի 58-րդ րոպեին կրկինգոլ խփեց Յուրա Մովսիսյանը:

Հանդիպման վերջնահաշիվը ձևակերպեց Հենրիխ Մխիթարյանը: 82-րդ րոպեին շրջանցելով դանիացի 2 ֆուտբոլիստներին` Հենրիխը 4-րդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Այսպիսով` Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց 4:0 հաշվով և հաջորդ փորձությունը սպասվում է սեպտեմբերի 6-ին: Նույն մրցաշարի շրջանակներում մեր ընտրանին կհուրընկալվի Չեխիայի ազգային հավաքականին:

«Մենք այսօր տեսանք այն հավաքականը, որին սովոր ենք տեսնել»,-Դանիայի նկատմամբ 4:0 հաշվով տարած հաղթանակից հետո ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button