ԿարևորՄիջազգային

Կախաղան բարձրացված 20 հնչակյանների հիշատակին նվիրված քննարկում՝ Ստամբուլում

Ստամբուլի «Ջեզայիր» սրահում վաղը տեղի կունենա քննարկում՝ նվիրված հնչակյան այն 20 գործիչների հիշատակին, ովքեր 1915 թ. հունիսի 15-ին կախաղան բարձրացվեցին Ստամբուլի Սուլթան Բայազետ հրապարակում, հաղորդում է Akunq.net-ը` հիմնվելով պոլսահայերի «Հայթերթ» կայքի տեղեկատվության վրա:
Ըստ աղբյուրի` դռնբաց կազմակերպվող սույն միջոցառման մտահղացման հեղինակներն են Ֆիրդևս Փերիլօղլուն և Էրոլ Յեշիլյուրթը, իսկ, որպես բանախոսներ, ելույթ կունենան Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր տպագրած «Բելգե» հրատարակչության տնօրեն Ռագըփ Զարաքօլուն, Մասիս Քյուրքչյուգիլը, Մուստաֆա Քահյան, ինչպես նաև` Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության մի ներկայացուցիչ:

Աղբյուրը նաև փոխանցում է, որ 2013 թ. հունիսի 15-ին հիշյալ 20 հնչակյան գործիչների հիշատակին կկազմակերպվի նաև ոգեկոչման արարողություն:

Ցուցադրել ավելի
Back to top button