Հասարակություն

Երթևուկության անվտանգության հետ կապված իրավիճակը մնում է բարդ

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Երկաթուղային գծանցներում անվտանգության  մակարդակը բարձրացնելու նպատակով «Հարավկոկասյան երկթուղի»  ընկերության պետի պաշտոնակատար Սերգեյ Վալկոյի գլխավորած աշխատանքային խումբը այսօր ստուգայց է իրականացրել Երևան-Արտաշատ-Արարատ երթուղով:

«Երկաթուղային գծանցներում երթևուկության անվտանգության հետ կապված իրավիճակը մնում է բարդ: Այս հավածում առկա 19 գծանցներից 11 պահպանվում է, ևս վեցը ապօրինի է։ Անվտանգության հարցում կան խնդիրներ մոտակա բնակավայրերի բնակչության հետ փոխգործակցության դիտանկյունից: Պետք է գիտակցել, որ չարտոնված գծանցների օգտագործումը վտանգ է ներկայացնում երթևեկության անվտանգության համար»,- ասաց նա ստուգայցից հետո։

Երկաթուղային փոխադրումների անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը ի զորու չեն  լիովին ապահովագրել դժբախտ դեպքերից: Հիմնական պատճառներից են բնակչության կողմից կանոնների խախտումները` հատկապես գծանցները հատելիս։
Եթե 2012 թվականին արձանագրվել է 27 պատահար, ապա այս տարի  մինչ օրս գրանցվել է բախման 4 դեպք: 

Ցուցադրել ավելի
Back to top button