Երթևուկության անվտանգության հետ կապված իրավիճակը մնում է բարդ


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Երկաթուղային գծանցներում անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով «Հարավկոկասյան երկթուղի» ընկերության պետի պաշտոնակատար Սերգեյ Վալկոյի գլխավորած աշխատանքային խումբը այսօր ստուգայց է իրականացրել Երևան-Արտաշատ-Արարատ երթուղով:
«Երկաթուղային գծանցներում երթևուկության անվտանգության հետ կապված իրավիճակը մնում է բարդ: Այս հավածում առկա 19 գծանցներից 11 պահպանվում է, ևս վեցը ապօրինի է։ Անվտանգության հարցում կան խնդիրներ մոտակա բնակավայրերի բնակչության հետ փոխգործակցության դիտանկյունից: Պետք է գիտակցել, որ չարտոնված գծանցների օգտագործումը վտանգ է ներկայացնում երթևեկության անվտանգության համար»,- ասաց նա ստուգայցից հետո։
Երկաթուղային փոխադրումների անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը ի զորու չեն լիովին ապահովագրել դժբախտ դեպքերից: Հիմնական պատճառներից են բնակչության կողմից կանոնների խախտումները` հատկապես գծանցները հատելիս։
Եթե 2012 թվականին արձանագրվել է 27 պատահար, ապա այս տարի մինչ օրս գրանցվել է բախման 4 դեպք: