Քաղաքական

ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հարավային Կովկաս. օրակարգում նաեւ Ղարաբաղյան խնդիրն է

ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան հունիսի 17- 20- ը աշխատանքային տարածաշրջանային այցով կլինի Ադրբեջանում, Վրաստանում եւ Հայաստանում, այսօր հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Եվգենի Պերեբիյնիսը։

Ըստ դիվանագետի՝ նախարար Կոժարան Հայաստանում կլինի հունիսի 18- 19- ը։ Տարածաշրջանային այցի ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահը քննարկելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա գործընթացը։

Ցուցադրել ավելի
Back to top button