Մշակույթ

Գեղարվեստական մտածողության ամենավերջին միտումները` վենետիկյան բիենալեյում

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Հունիսի 1-ին տեղի է ունեցել Վենետիկի ժամանակակից արվեստի 55-րդ բիենալեի պաշտոնական բացումը: Այն կշարունակվի մինչև նոյեմբերի 24-ը: 55-րդ բիենալեին մասնակցում են 150 նկարիչներ 88 երկրներից և այն կրում է «Հանրագիտարանային պալատ» խորագիրը: Բիենալեի բացման և Հայսատանը ներկայացնող «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը» պատման մասին են այսօր խոսել մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը, Հայաստանը ներկայացնող նկարիչ Արարատ Սարգսյանը և նախագծի համադրող Արման Գրիգորյանը:

Հունիսի մեկին բացվեց Վենետիկի ժամանակակից արվեստի 55-րդ բիենալեն: Վենետիկի 55-րդ բիենալեն, որին մասնկցում էին 150 նկարիչ և 88 զգային տաղավար, կրում էր «Հանրագիտարանային պալատ» խորագիրը: Այն պետք լիներ մի երևակայական թանգարան, որտեղ զետեղված կլինեին մարդկության բոլոր գլխավոր հայտնագործությւոնները՝անիվից մինչև տիեզերանավ: Ըստ Բիենալեի գլխավոր կուրատոր Մասիմիլիանո Ջոնիի`այս անսովոր երազանքը ինչ որ առումով կարող է բնորոշել և միավորել այն արվեստագետներին, գրողներին և գիտնականներին, ովքեր իրենց աշխատանքներում փորձել են հորինել աշխարհի ընդհանրական պատկերացումներ:

Վենետիկյան բիենալեում սովորբար ցուցադրվում են գեղարվեստական մտածողության ամենավերջին միտումներն ու դրսևորումները, սակայն 2013-ի բիենալեի հիմնական գաղափարախոսությունն անցյալի և ներկայի, ավանդականի և մոդեռնի համակցումն է: Այս առումով Հայաստանի կողմից ներկայացված Արարատ Սարգսյանի «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը» պատումը շաղկապում է ժամանակներն ու գեղարվեստական հին ու նոր արտահայտչամիջոցները: Այն ոչ միայն լիովին համապատասխանում էր բիենալեի գլխավոր կոնցեպցիային, այլև այն տեղին ու ժամանակին , որտեղ ցուցադրովում էր, այն է ՝ Սուրբ Ղազար կղզում, մի վայր, որտեղ ի հայտ են եկել հայ բազմադարյա մշակույթի բազում նմուշներ, այդ թվում հայ առաջին տպագիր գիրքը:

Հատկանշական է, որ Արարատ Սարգսյանի պատումն ուղեկցվում էր ինտերակտիվ վիդեո-ինստալացիայով` անգլերեն տիտրերով, ինչն օտար այցելուներին հնարավորություն է տալիս ընկալել կառնո բարբառով ընթացող խոսքի և պատկերի իմաստը: Նշենք նաև, որ նախագծի իրականացման համար հատկացվել էր 5 մլն դչամ, այն էլ բացառապես մշակույթի նախարարության կողմից: Անդրադառնալով ֆինանսական հատկացումներին, Արարատ Սարգսյանը նկատեց, որ էականը գումարի չափը չէ, կարևորը` հատկացվող գումարի արդյունավետ ծախսումն է:
Նշենք, որ հունիսի 1-ին բացված Վենետիկի 55-րդ բիենալեն կշարունակվի մինչև նոյեմբերի 24-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button