ԿարևորՄիջազգային

Բաքուն մտափոխվել է. Կաբալիեին հրավիրում են Ադրբեջան

Աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեի Հայաստան եւ Արցախ մասնավոր այցը չի ազդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ Իսպանիայի պաշտոնական դիրքորոշման վրա, հայտնել է այս երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ ի պատասխան Ադրբեջանի նոտայի։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Իսպանիայի ԱԳՆ պատասխանում  նշվում է, որ Մադրիդը միջազգային իրավունքի մյուս սկզբունքների հետ միասին ընդունում է նաեւ տարածքային ամբողջականությունը եւ աջակցում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային հանրության ջանքերը։

Ի դեպ՝ Բաքուն, որը սովորաբար Արցած այցելող օտարեկրացիներին հայտարարում է անցանկալի անձ եւ արգելում նրանց հետագա մուտքը Ադրբեջան, այս դեպքում որոշել է այլ կերպ վարվել։

Իսպանիայում Ադրբեջանի դեպսան Ալթայ Էֆենդիեւը երգչուհու հետ հանդիպելու խնդրանքով է դիմել, Կաբալիեին հանձնելու համար մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաեւի՝ Ադրբեջան այցելելու հրավերը։

Ցուցադրել ավելի
Back to top button