ԿարևորՀասարակություն

Առաջին ընթերցմամբ ընդունվեց Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային ու մաքասային արտոնություններ նախատեսող օրինագիծը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանն այսօր ձայների 87 կողմ, 5 դեմ, 20 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային ու մաքասային արտոնություններ նախատեսող օրինագիծը: Մինչ քվերակությունը հայտարարություն են արել ընդդիմադիր խմբակցություններն ու ԲՀԿ-ն :

Նրանք կառավարությանը հորդորել են մինչև երկրորդ ընթերցում, որն ի դեպ վաղն է նախատեսվում, քանի որ օրիանգիծնը քննարկվում է հատուկ ընթացակարգով, ընդունել այն առաջարկությունները, որոնք ընդդիամդիրներին են փոխանցել. «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամները: Առաջարկները, որոնք «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանը շահեկան, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը տրամաբանական, իսկ ՀԱԿ-ից էլ Արամ Մանուկյանը հեշտ իրագործելի են համարել, վերաբերում են երկու հարցի. առաջարկվում է ազգությամբ հայ ուսանողների դիպլոմների հայերեն հավաստագրման ներմուծել և ներկայացնել ներդրումների մանրամասն ծրագիրն ու ժամանակցույցը:

Առաջարկներն ընդունելու դեպքում ընդդիմադիր խմբակցությունները խոստացել են կողմ քվեարկել օրինագծին:
Իսկ քննարկումներն այսօր վերեբերել են Բյուջե 2012-ի կատարողականին: Բյուջեի կատարման հաշվետվությունը նախորդ 10 օրեի ընթացքում քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովներում, քննարկումն այժմ նիստերի դահլիճ է տեղափոխվել:

Ցուցադրել ավելի
Back to top button