ԿարևորՀասարակություն

Այսօր Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է (Լրացված)

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/06/120613andranik.mp3

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ այսօր երկրի բարձրագույն ղեկավարությունը` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: Նրանք հարգանքի տուրք են մատուցել ազգային-պետական գործչի հիշատակին:

«Ափսոս ծառը հատելուց հետո է երեւում բուն հաստությունը» — մեջբերելով սեւակյան հայտնի խոսքերրը` լրագրողների հետ զրույցում նշեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Ակհնայտ է, որ տարիների ընթացքում քաղաքական եւ հատկապես պետական գործիչ Անդրանիկ Մարգարյանի կերպարի վերագրումը Հայաստանի քաղաքական մշակույթի, պատմության շրջանակներում արդիական է դառնում, որովհետեւ բացի նրանից, որ անձնական մեծ երախտագիտություն ունեմ, կան մարդիկ որոնք մեր ճակատագրերի վրա մեծ ազդեցություն են ունենում, եւ Անդրանիկ Մարգարյանը այն մարդկանցից մեկն է, որը իմ եւ հազարավոր այլ մարդկանց ճակատագրերում ունեցել է շրջադարձային ազդեցություն»:

Անդրանիկ Մարգարյանի նման գործիչների անհրաժեշտությունը մշտապես առկա է, քանի որ նա մարդու, պետական ու քաղաքական գործչի այն տեսակն էր, որ այրվելով լուսավորում էր այլոց ճանապարհը: Ամենեւին պատահական չէ, որ նա դարձել է համախմբող կերպար անգամ այն դեպքում, երբ ֆիզիկապես ներկա չէ: Այս մասին իրենց հիշատակի խոսքում նշեցին Անդրանիկ Մարգարյանի գործընկերները, կուսակից ընկերներն ու ճանաչողները: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կարծիքով` Անդրանիկ Մարգարյանի ծնունդը մեր ժողովրդի համար եւս տոն է եղել: «Նա երբեք չէր անի որեւէ բան, որը պետք է վնասեր պետության շահերին: Երբեք որեւէ շահ չէր դասի ավելի բարձր, քան պետության եւ հայրենիքի շահերն են»,-շեշտեց Հերմինե Նաղդալյանը: Նրա խոսքով` այսօր էլ շատերն առաջնորդվում են հենց Անդրանիկ Մարգարյանի գաղափարախոսությամբ:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Մարգարյանը ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2000-2007 թթ-ին: Հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965թ-ից: 1968թ-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973-ից` ԱՄԿ խորհրդի անդամ:

1974-ին ձերբակալվել է եւ դատապարտվել երկամյա բանտարկության` խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով: Վազգեն Կարախանյանը Անդրանիկ Մարգարյանին ճանաչել է դեռ այն տարիներից, երբ ընդհատակյա գործունեություն էին ծավալում: Նրա ձեւակերպմամբ` շուրջ 40 տարի նրա հետ մարտական ու ընտանեական ընկերներ են եղել:

Երիտասարդ տարիների զգալի մասը նա անցկացրել է Թալինի Իրինդ գյուղում: Հենց այստեղ էլ Անդրանիկ զորավարի հարյուրապետ Թովմաս պապից էլ առել է հայրենասիրության դասեր: Հենց դրանք են մեծ դեր ունեցել նրա հետագա ճակատագրում: Իրինդում բնակվող Մարտուն Մակարյանն Անդրանիկ Մարգարյանի բարեկամներից է:

Ցուցադրել ավելի
Back to top button