Հասարակություն

600-ից ավելի հյուրեր կծանոթանան մեր հնագույն մշակույթին

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

«Բոլորը ժամանում են Երևան» խորագրով ժողովրդական դիվանագիտության առաքելության շրջանակներում այսօրվանից մինչեւ հունիսի 16-ը մեր մայրաքաղաքում հյուրընկալել են 600-ից ավելի հյուրեր՝ մշակութային գործիչներ, ձեռներեցներ տարբեր երկրներից, ինչպես նաեւ լրագրողներ Էստոնիայից: Մեկ շաբաթվա ընթացքում միջոցառումներ են նախատեսված Երևանում, Գյումրիում, Ծաղկաձորում, Տաթևում, Էջնիածնում և այլուր: 2011-2012 թվականներին այցեր են եղել նաև «Տալլինը մեկնում է Օդեսա» և «Օդեսան մեկնում է Տալլին» ծրագրի շրջանակներում: Երևանյան այցի նպատակը Հայաստանի պատմությանն ու հնագույն մշակույթին ծանոթանալն է: Այսօրվա բազմահյուր ասուլիսի բանախոսներից Օդեսայի քաղաքապետարանի մշակույթի վարչության համակարգող Տատյանա Մարկովան համառոտ ներկայացրել է ավանդույթներով հարուստ Օդեսայի մշակույթն ու պատմաճարտարապետական հուշարձանների նկարագիրը:

«Մենք կաշխատենք հնարավորինս լավ ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանն ու դարավոր մշակույթին, և որ ամենակարևորն է, մեր տպավորությունները կփախանցենք այս առաքելության հաջորդ հանգրվանում: Մենք առայժմ հիացած ենք ձեր ժողովրդի հյուրասիրությամբ և հրաշագեղ Երևանով»:

Ցուցադրել ավելի
Back to top button