Հասարակություն

Ոստիկանությունն այս տարի 448 միավոր զենք է առգրավել

2013 թ. 5 ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածքում առգրավվել, հայտնաբերվել կամ բնակչության կողմից կամավոր է  հանձնվել 448 միավոր հրազեն եւ 22 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշված 448 միավոր հրազենից  75-ը` կամ 16.7%-ը  առգրավվել է,  66-ը՝ կամ 14.7%-ը, հայտնաբերվել, իսկ 307-ը` կամ 68.6%-ը,  հանձնվել կամավոր:

448  միավոր հրազենից 52-ը եղել է ատրճանակ, 36-ը` ինքնաշեն ատրճանակ, 19-ը` ինքնաշեն կրակող սարք, 41-ը` ինքնաձիգ, 4-ը` ինքնաշեն ինքնաձիգ, 283-ը` տարբեր տեսակի գործարանային եւ ինքնաշեն հրացաններ, 11-ը` տարբեր տեսակի գործարանային եւ ինքնաշեն նռնականետ, 2-ը` գնդացիր  եւ այլն:

Միաժամանակ առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր է հանձնվել տարբեր տրամաչափի 46101 փամփուշտ, 187.1 մետր դետոնացիոն քուղ, 101 միավոր սառը զենք, տարբեր տեսակի 248 նռնակ, 41 ինքնաշեն նռնակ, նռնակի 176 պայթուցիչ, 82 պայթուցիկ  սարք, 5.8 գ պայթուցիկ նյութ,  33 ական եւ արկ, 404 ճայթիչ   եւ 126 այլ ռազմամթերք:

Հաշվետու ժամանակահատվածում Երեւան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր է հանձնվել 61 միավոր հրազեն եւ 18 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ, որը կազմում է հանրապետությունում ընդհանուր հայտնաբերված կամ կամավոր հանձնված զենքի 13.6%-ը: Նշված 61 միավոր հրազենից  22-ը`  կամ 36.1%-ը,  առգրավվել է,  26-ը՝ կամ 42.6%-ը, հայտնաբերվել է, իսկ 13-ը`  կամ 21.3%-ը՝  հանձնվել  կամավոր:

Համաձայն ՀՀ ոստիկանության 2013 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի պահանջների՝ ապրիլի 8-ից մայիսի 8-ը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության տարածքային մարմինների ուժերով Հայաստանի Հանրապետության տարածքում անց է կացվել օպերատիվ-կանխարգելիչ «Զինանոց-2013» միջոցառման 1-ին փուլը:

Միջոցառման 1-ին փուլի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների  կողմից առգրավվել կամ ոստիկանության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր է հանձնվել ապօրինի պահվող 177 միավոր տարբեր տեսակի հրազեն:

Ցուցադրել ավելի
Back to top button