Մշակույթ

Մանկագիր. Հայ մանկագրությունն այսօր իր լավագույն ժամանակներն է ապրում

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հայ մանկագրության ձեռքբերումների և խնդիրների մասին են այսօր խոսել մանկագիր Սաթենիկ Ղազարյանն ու «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն, մանկագիր Անուշ Վարդանյանը: Ունենալով բազմաթիվ լավ օրինակներ՝ մանկագրությունն այսօր չի ներկայացվում այնպես, ինչպես որ հարկն է, նկաատել է Անուշ Վարդանյանը միևնույն ժամանակ չանտեսելով նաև պետական աջակցությունը: Եթե չլիներ պետական հովանավորույթուն, այսքան գրքեր չէին հրատարակվի, ասել է նա՝ ընդգծելով, որ բացի հրատարակվելուց, գրքերը նաև պետք է պատշաճ կարգով ներկայացվեն գրախանութներում և դպրոցներում:

Խնդիրներից Անուշ Վարդանյանն առանձնացրեց նաև երիտասարդ մանկագիրների պակասը: Նա կարծում է, որ պատճառը խրախուսական միջոցառումների բացակայությունն է: «Ռադիոլուր»-ի հարցին, թե ինչպես ազդեց մանկագրության վրա Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք լինելը, Անուշ Վարդանյանը պատասխանեց, որ այն շատ ավելի ձևական բնույթ էր կրում: Ամեն դեպքում չնայած այս բոլոր խնդիրներին, մանկագիրներին ուրախացնում է, որ մանկագրությւոնն այսօր զարգանում է և որևէ լավ գործ անտիպ չի մնում: Ուրախալի է նաև այն հանգամանքը, որ շարունակվում է նաև ավանդական դարձած գիրք նվիրելու օրը, որն աստիճանաբար դառնում է մշակույթ:

Ցուցադրել ավելի
Back to top button