Քաղաքական

ՀՀ վարչապետը ճաշել է ԵՄ դեսպանների հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի կազմակերպած աշխատանքային ճաշին, որին մասնակցել են նաև ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները:
ԵՄ դեսպանների խնդրանքով վարչապետն անդրադարձել է վերջերս Ազգային ժողովի կողմից հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրին՝ մանրամասն ներկայացնելով հիմնական առաջնայնություններն ու խնդիրները:
Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղի զարգացմանը, ինչպես նաև հակակոռուպցիոն ռազմավարությանն ուղղված աշխատանքների շուրջ: 

Ցուցադրել ավելի
Back to top button