Հասարակություն

Հեռուստամեկնաբանին ազատել են «Ֆայսբուքում» կատարած գրառման համար

«Շանթ» հեռուստաընկերությունը պաշտոնապես հաստատեց հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանին աշխատանքից ազատելու մասին լուրը՝ հանդես գալով հայտարարությամբ։

«Շանթ» հեռուստաընկերության համար ընդունելի չի կարող լինել մեկնաբան Արմեն Դուլյանի հետ հետագա համագործակցությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս անհարգալից վերաբերմունք է դրսևորել հեռուստաընկերության հանդեպ: Սոցիալական ցանցում հայկական հեռուստատեսությունների պատասխանատուների հասցեին վիրավորական արտահայտություններն ու դրան հաջորդող ցինիկ, փողոցային լուտանքների հետ հրապարակավ համաձայնելը Դուլյանի հետ գործընկերային հարաբերությունները շարունակելու դաշտ չեն թողնում»,- ասված է հեռուստաընկերության հայտարարության մեջ։

Արմեն Դուլյանին «Շանթն» աշխատանքից ազատել է «Ֆեյսբուքում» կատարած գրառման պատճառով։

Ինչպես լրագրողը հայտնել էր Yerkir.am-ին, «երեկ «Շանթի» լրատվության բաժնի ղեկավարը զանգահարել է իրեն եւ ասել, որ վաղվանից այլեւս աշխատանքի չգնա, քանի որ հեռացրել են աշխատանքից: «Ինձ, որպես պատճառ, ներկայացրել են այն, թե Facebook-ում ես անդրադարձել եմ այն փաստին, որ Ռուսաստանում Հանրային հեռուստատեսությամբ, որը նոր է ստեղծվել, ուզում էին անդրադառնալ Պուտինի ապահարզանի թեմային` կատակներով, ծիծաղելի նկարներ ցուցադրելով, սակայն պետական չինովնիկները թույլ չեն տվել հաղորդումը ցուցադրել: Իսկ ես զուգահեռներ էի անցկացրել եւ նշել, որ նույն այդ մտածելակերպը նաեւ մեզ մոտ է առկա»,- ասել է Դուլյանը՝ հավելելով, որ, չգիտես` ինչու, «Շանթի»ղեկավարությունն այդ գրառումն իրեն է վերագրել:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button