ԿարևորՏնտեսական

ԿԲ- ն վերանայում է գնաճի եւ տնտեսական աճի կանխատեսումները

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանի տնտեսության մեջ նոր ռիսկերը բացասական նոր սպասումներ են առաջացնում` պարտադրելով «խմբագրումներ» մտցնել գնաճի եւ տնտեսական աճի կանխատեսումների մեջ. 8 տոկոս գնաճ` 4 տոկոսի փոխարեն, եւ 1 տոկոսով պակաս ՀՆԱ աճ` կանխատեսված 4.7-ից 5.9 տոկոս միջակայքից:
Գլխավոր դրամատան վերջին կանխատեսումներն այս անգամ սովորականից ուշ հրապարակվեցին: ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն այսօր պարզաբանեց` նոր կանխատեսումները վերջնական տեսքի բերելու համար սպասում էին նոր սակագների վերջնական հաստատմանը։
Առաջարկի շոկ` ասել է, թե տնտեսական  մի շարք գործոններ միանգամից ազդում են գնաճի վրա: Ընդ որում` ազդեցությունը շղթայական է լինում` ուղղակի եւ անուղղակի դրսեւորումներով: Դրա զսպման հիմնական հույսը մնում է մրցակցության եւ արտահանման խթանման վրա, արդար գնագոյացման հիմնական հենակետն էլ մնում է ՏՄՊՊՀ-ն:
Գնաճի նոր պոռթկումներով հանդերձ` Կենտրոնական բանկը լիահույս է, որ եկող տարվա կեսից կհաջողվի այն բերել նպատակային միջակայք, իսկ տնտեսական աճը մոտենալու է իր հավասարակշիռ մակարդակին:
Գնաճի ռիսկերը սրվում են հատկապես ձմռանը, երբ ջեռուցման ծախսերն են ծանրանում: Դա կարող է նվազեցնել պահանջարկն այլ ապրանքների նկատմամբ: Հենց այս բացասական սպասելիքներն էլ պարտադրում են վերանայել ոչ միայն այս, այլեւ եկող տարվա տնտեսական աճի զարգացումները եւս:
Կենտոնական բանկի ներկայացուցիչն այսօր հայտարարեց, որ արդեն կանխատեսվում է նախապես հայտարարվածից ցածր տնտեսական աճ:
Գնաճը` գնաճ, սակայն Կենտրոնական բանկի ներկայացուցիչը փոխանցում է իրենց «մխիթարիչ» համոզմունքը` ճգնաժամի տարիներից վատ լինել չի կարող։

Ցուցադրել ավելի
Back to top button