ԿարևորՀասարակություն

Երեւանի քաղաքապետի երդմնակալության արարողությունը՝ այսօր

Այսօր տեղի կունենա Երևանի վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությունը: Սովորաբար, երդմնակալության արարողություններին ներկա են գտնվում նախկին քաղաքապետերը, հասարակական գործիչներ, հոգևոր և աշխարհիկ բարձրաստիճան հյուրեր:

Հիշեցնենք, որ երդմնակալության արարողությունից երեք օր առաջ սահմանադրության համաձայն քաղաքապետարանում տեղի էր ունեցել Երևանի նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստը: Երևանի ավագաու 65 անդամից նիստին ներկա է եղել 64 անդամ, բացակայել է միայն «Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Ստյոպա Սաֆարյանը: Կանոնադրության համաձայն, սկզբում Երևանի ավագանու անդրանիկ նիստը վարել է ավագանու տարեց անդամը՝ Աստղիկ Գևորգյանը, հետո արդեն այն շարունակել է Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button