Հասարակություն

Գագիկ Ջհանգիրյանին հրավիրել են հարցաքննության

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը «Civilnet» ինտերնետային հեռուստաընկերության հայտնել է, որ հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի առանձնատան մոտ միջադեպի ժամանակ վիրավորվածների թիվն ավելի շատ է։

«Տեղի է ունեցել ծանրագույն հանցագործություն: Մեկը սպանվել է, բանակի սպան, հրամանատարը ծանր վիրավորվել են: Էլի վիրավոր կա: Ես վստահ եմ, որ էդ երկուսը չեն վիրավորվել: Իմ տեղեկություններով` վիրավորների թիվն ավելի շատ է»,- ասել է պատգամավորը։

ՊՆ քննչական ծառայությունից հայտնում են, որ այս տեղեկության աղբյուրը պարզելու եւ դրա ճշմարտացիությունն ստուգելու համար քրեական գործով քննիչը ծանուցագիր է ուղարկել Գագիկ Ջհանգիրյանին` հունիսի 13- ին գործով որպես վկա հարցաքննելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button