Քաղաքական

Բրոկերային միջնորդավճարը Վրաստանի հարցում քաղաքականության բացակայության վկայությունն է

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Մի քանի օր առաջ ջավախքահայերը հայ-վրացական սահմանին բողոքի ակցիա անցկացրեցին` դժգոհելով ՀՀ մաքսային ծառայությունների որոշման դեմ, ըստ որի՝ Բավրայի մաքսակետում Վրաստանի քաղաքացիների կողմից լրացվող բեռնամաքսային հայտարարագրերի  տրամադրման համար բրոկերային միջնորդավճար պետք է մուծել:
Որոշումը կայացնելիս հաշվի չի առնվել, որ Բավրայի սահմանակետից  Հայաստան են մուտք գործում  բացառապես ջավախքահայերը և ստացվում է, որ հայրենիք մուտք ու ելքի համար նրանք պետք է գումար վճարեն, դժգոհում են մեր հայրենակիցները: Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանի համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունների կայացրած որոշումները կհեռացնեն ջավախքահայերին Հայաստանից։
Սա միակ որոշումը չէ, որ բարդություններ է առաջացնում ջավախքահայերի համար, իսկ հետևանքն այն է, որ վերջին 20 տարվա ընթացքում հայկական Ջավախքում բնակչության թիվը 40 տոկոսով նվազել է:
«Ս
ա Վրաստանի հարցում քաղաքականության բացակայության վկայություն է»,- ասում է Ալվրցյանը։

Իսկ վերլուծելով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները՝ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավարը նշեց, որ վարչապետ Էրդողանի հայտարարություններն ավելի խորացրեցին անդունդը բողոքի ակցիայի մասնակիցների ու վարչապետի միջև: Ըստ նրա՝ նախագահ Գյուլն այսօր ավելի ընդունելի է, քան՝ Էրդողանը: Նա նաև քիչ հավանական համարեց շատ փորձագետների այն կանխատեսումները, թե հնարավոր է Էրդողանը բողոքի ալիքն ուղղի ազգային փոքրամասնությունների դեմ։
Հայկազուն Ալվրցյանը նաև նշեց, որ հայերիս համար ավելի ձեռնտու կլինի, եթե իշնախության մնա Էրդողանի կառավարությունը: Հակառակ դեպքում՝ իշխանության կգան ազգայնականները, ինչը ցանկալի չէ մեզ համար: 

Back to top button