ԿարևորՀասարակություն

Անձնական դրդապատճառներից ելնելով Նարեկ Սարգսյանի նախագծերը դժգոհություն են առաջացնում, ասում է ճարտարապետը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ Հանրապետության հրապարակի վերակառուցման շուրջ հայտարարված մրցույթը ճարտարապետները քննադատում են՝ անձնական դրդապատճառներից ելնելով: Թե ինչու, Նարեկ Սարգսյանը խորհուրդ է տվել հարցնել հենց իերնցից՝ քննադատողներից: Նա մեկ առ մեկ թվարկել է իր ներկայացրած ու դժգոհություն առաջացրած բոլոր նախագծերը.

«Երկար տարիների խնդիր է սա, ցանկացած ծրագիր, որն առաջարկվել է Նարեկ Սարգսյանի կողմից, այսօրվա հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, փորձել են ոչ միայն տապալել, այլ նաև կասկած և անվստահություն հարողդել այդ ծրագրերի նկատմամբ: Կարող եմ թվարկել՝ սկսած Երևանի կառավարման մոդելից, ԱԺ ցանկապատի ապամոնտաժումից, թմբուկից, ճարտարապետների համահայական ֆորում ստեղծելուց: Միշտ ստացվել է, որ Նարեկ Սարգսյանն ինչ որ բան է առաջարկում և միանգամից բոլորն ասում են ոչ»:

Ցուցադրել ավելի
Back to top button