ԿարևորՔաղաքական

ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ է համարել Հայոց ցեղասպանության ժառանգներին փոխհատուցելու մասին օրենքը

ԱՄՆ Գերագույն դատարանը հունիսի 10-ին հայտարարել է, թե չի քննի իններորդ շրջանային դատարանի որոշումը, որով չեղյալ է համարվել Հայոց ցեղասպանության ժառանգներին փոխհատուցելու մասին օրենքը: Գործը քննելուց հրաժարվելու մասին Գերագույն դատարանի որոշումը թույլ է տալիս պաշտպանել ստորին ատյանի դատարանի որոշումը, որի շնորհիվ բավականին արդյունավետ արգելափակվել են ԱՄՆ քաղաքացիների կողմից փոխհատուցում ստանալու վերաբերյալ հայտերը, հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն:

Հայցվորների փաստաբանները, ինչպես նաեւ Ամերիկայի հայկական կազմակերպությունները մտահոգություն են հայտնել Գերագույն դաարանի վճռի կապակցությամբ եւ պատրաստակամություն հայտնել  Հայոց ցեասպանության զոհերի նկատմամբ արդարադատության հաստատմանն ուղղված ջանքերը: Հիշեցնենք, որ  2012թ փետրվարին 12 դաշնային դատավորներ միաձայն որոշել են, որ փոխհատուցման վճարման մասին Քալիֆոռնիայի օրենքը հակասահմանադրական է:

Նույն թվականի հունիսին հայազգի հայցվորների փաստաբան Իգոր Տիմոֆեեւը Գերագույն դատարանին խնդրել էր վերանայել գործը:

Ցուցադրել ավելի
Back to top button