ԿարևորՀասարակություն

Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային ու մաքսային արտոնություններ տրամադրելու կառավարության ներկայացրած օրինագծի բուռն քննարկումը շարունակվել է

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովն այսօր շարունակել է Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային ու մաքսային արտոնություններ տրամադրելու մասին կառավարության ներկայացրած օրինագծի բուռն քննարկումը: Գործադիրն առաջարկում է Դիլիջանում ռուսատանահայ գործարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ կառուցվելիք դպրոցին արտնություններ տալ ապրանքներ ներմուծելու, գույք ձեռք բերելու եւ ծառայություններ ստանալու համար: Միջազգային չափանիշներին համապատասխանող ավագ դպրոց կառուցելու եւ շահագործելու ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 550 մլն դոլար է, որից 150 մլն-ը նախատեսվում է ներդնել դպրոցի շենքի կառուցման, անհրաժեշտ գույքային միջոցների ձեռքբերման, իսկ շուրջ 400 մլն դոլարը` գործառնական ծախսերի ու դպրոցի հետագա զարգացման մեջ:

Ծրագրի շրջանակներում 20 մլն ներդրում արդեն իրականացվել է: Խորհրդարանական քննարկման ժամանակ քննադատության թիրախ դարձել է հատկապես ներդրումների իրականացման ծրագրի ու ժամանակացույցի բացակայությունը: Ի՞նչ ծրագրով են ու ինչ ժամանակացույցով են արվելու ներդրումները և որ կետերում ու ինչպես են զիջվելու հարկերը. ընդդիմադիր խմբակցությունները խոսել են հատկապես այս խնդիրներից, կոալիցիոն ուժերը ընդդիմադիրներին հորդորել են կենտրոնանալ ոչ թե մանրամասների, այլ փաստի վրա, որ Հայաստանում այս չափի ներդրում է արվելու, և այդ ներդրումն ուղղվելու է կրթության ոլորտին:

Back to top button