ԿարևորՔաղաքական

Ադրբեջանական գազն ու քաղաքական շոուն

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը քաղաքական շոու այսօր որակեց Հայաստանին գազ մատակարարելու Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները։

«Ուղղակի չի հասկացվում, թե ինչ ձեւաչափով կարող են կազմակերպել գազի հոսք առանց նախապայմանների, քանի որ փորձը ցույց է տալիս, որ միայն բարի կամքով, առանց նախապայմանների կամ կւոշտ պայմանների չեն առաջնորդվում»,- ասնց փոխնախարարը։

Երեկ Ադրբեջանի նավթային ընկերությունը հայտարարություն էր տարածել, որում անդրադառնալով Հայաստանում գազի գնի թանկացման շուրջ բարձրացված աղմուկին, ասել էր, թե Հայաստանին պատրաստ է գազ մատակարարել,  եթե դիմենք այդ հարցով:
Նավթային ընկերության հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել Ադրբեջանում, որին հաջորդել էր   նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավարի հայտարարությունը, թե գազը Հայաստանին կմատակարարեն  միայն որոշ նախապայմաններով`«Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման դեպքում միայն»:

Back to top button