ԿարևորՔաղաքական

ՍԴ-ն կքննի Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը

Հայաստանի Սահմանադրական դատարանը վաղը գրավոր ընթացակարգով կքննի Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը: Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի պաշտոնական էջից:

Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը վիճարկում է Ընտրական օրենսգրքի` նախընտրական քարոզչությանը վերաբերող 18-րդ հոդվածի 5-րդ մասի և նախընտրական հիմնադրամի միջոցների օգտագործմանը վերաբերող 26-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button