Պուտինին ռուսաստանցիների 41 տոկոսը համարում է «իդեալական առաջնորդ»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ռուսաստանցիների 41 տոկոսը համարում է «իդեալական առաջնորդ», այդ մասին են վկայում «Լեվադա կենտրոնի» հարցումները, որոնք անցկացվել են մայիսի վերջին: Պուտինին անվերապահորեն իդեալական առաջնորդ է համարում քաղաքացիների 6 տոկոսը: Ընդհանուր առմամբ դրականորեն են նրա մասին արտահայտվել ռուսաստանիցիների 50 տոկոսը:
Հարցվածների մեծ մասը `62 տոկոսը կարծում է, որ Պուտինը պատասխանատվություն է կրում երկրում կատարված ամեն ինչի համար և ունի երկրի խնդիրները հեռանկարում տեսնելու կարողություն: 45 տոկոսի կարծիքով էլ նրա ուշադրության տիրույթում են քաղաքացիների կարիքները: Սակայն հայտնի չէ, թե ինչպես է փոխվել ռուսաստանցիների վերաբերմունքը Պուտինի նկատմամբ ապահարզանի մասին հունիսի 6-ին նրա և Լյուդմիլա Պուտինայի կողմից արված հայտարարությունից հետո: