ԿարևորՀասարակություն

Նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց

Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, հունիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: Արցախի պաշտպանական գերատեսչության լրատվական ծառայությունը հայտնում է, որ բացի վերոնշյալ խախտումներից, հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկվել է նաև դիվերսիոն հետախուզական գործողության փորձ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած աչալուրջ գործողությունների շնորհիվ ադրբեջանական բանակի հերթական սադրանքը ձախողվել է: Հակազդիչ գործողությունների արդյունքում Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

Back to top button