Մշակույթ

Նախարարը Արմավիրի մշակութային խնդիրներն է փորձում լուծել

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»-Արմավիր

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Արմավիրի մարզային գրադարարանում, որտեղ մշակույթ նախարարության աշխատակիցների հետ  ներկա էին նաև Արմավիրի մարզի այն համայնքների ղեկավարները, որտեղ խնդիրներ կան մշակույթի ոլորտի հետ:
Մշակույթի նախարարը խորհրդակղության ընթացքում անդրադրձավ մշակութային կառույցների օպտիմալացման, պահպանական գոտիների հստակեցման, ոլորտի սոցիալ-տնտեսական զարգացման  խնդիրներին:
Մարզում մշակութային կյանքն աշխույժ է, արդյունքները` դրական, պետք է խթանել համայնքներում մշակույթի  զարգացմանը, այն հրապուրիչ դարձնել զբոսաշրջության համար, նկատեց նախարարը։

Ցուցադրել ավելի
Back to top button