ԿարևորՀասարակություն

Մոնսերատ Կաբալիեն՝ Ծիծեռնակաբերդում

Աշխարհահռչակ  սոպրանո Մոնսերատ Կաբալիեն այսօր այցելել է Ցեղասպանության հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Մեծանուն երգչուհին երեկ համերգով հանդես եկավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Մինչ այդ երգչուհին վարպետության դասեր էր տվել երիտասարդ օպերային երգիչներին։

Հայաստան այցի ընթացքում Մոնսերատ Կաբալիեն մասնավոր այցով եղել է նաեւ Արցախում, ինչը հարուցել էր Ադրբեջանի բողոքը։

Ցուցադրել ավելի
Back to top button