Քաղաքական

Հայաստանում է ՄԱԳԱՏԷ- ի փոխտնօրենը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն այսօր ընդունեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենի տեղակալ, միջուկային էներգիայի ստորաբաժանման տնօրեն Ալեքսանդր Բիչկովին:

Կարեւորելով իր առաջին այցը Հայաստան` Ալեքսանդր Բիչկովը նշեց, որ արդյունավետ հանդիպումներ է ունեցել իր հայաստանցի գործընկերների հետ: Նա կարեւորեց, որ Հայաստանը կարողացել է զարգացնել սեփական ատոմային էներգետիկան եւ Հայաստանի օրինակը ուսանելի է այն պետությունների համար, որոնք նոր են ընթանում այդ ոլորտի զարգացման ճանապարհով:

Իր հերթին փոխնախարար Հովակիմյանը շեշտեց, որ Հայաստանը կարեւորում է գործակալության հետ հարաբերությունների հետագա սերտացումը` խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի զարգացման, ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգության ապահովման, տեխնիկական համագործակցության խորացման եւ հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման տեսանկյուններից։

Ցուցադրել ավելի
Back to top button