Կարևոր

Ինչո՞ւ սպանվեցին վրացի խաղաղապահները. վերլուծում են հայ մասնագետները

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Օրերս թալիբները տեսնյութ էին տարածել, որտեղ հասկացնում էին, թե վրացի խաղաղապահները եկել և իրենց հողում ռազմական գործողություններ են իրականացնում և սպառնում իրենց երեխաների կյանքին ու դրա համար պետք է պատասխան տան: Աֆղանստանում վրացի զինծառայողների սպանության ու տարածված տեսանյութերի մասին վերլուծություն արեց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը, ում կարծիքով տեսանյութի տարածումը ոչ թե թալիբների ձեռքի գործն է, ինչպես որ փորձ է արվում ներկայացնել, այլ` ներքին հարց է: «2009 թվականից վրացի զինծառայողները Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն են իրականացնում և վերջին շրջանում ծառայողների թվաքանակը կրկնապատկվել էր ու դարձել 1600 և տեսանյութի տարածումը վրացի խաղաղապահների թվաքանակը կրճատելու համար հող նախապատրաստելու նպատակ է գուցե հետապնդում», — ասաց փորձագետը` նշելով, որ դա վարչապետ Իվանիշվիլիի ձեռքի գործն է: Նա չբացառեց նաև, որ տեսանյութը պատվիրված լինի նախագահ Սահակաշվիլիի կողմից:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ աֆղանական Գիլմենդ նահանգում գտնվող վրացական ռազմակայանի վրա մահապարտի հարձակման հետևանքով 7 վրացի զինծառայող զեհվեց: Դեպքից մեկ օր անց վրացի զինծառայողների սպանության տեսանյութը տարածվեց համացանցում: Արաբագետ Սարգիս Գրիգորյանը ևս տեսանյութի տարածման հարցում թալիբների ձեռագիր չի տեսնում. սակայն կարծում է, որ վրացիների սպանությունը իրոք թալիբների ձեռքի գործն է եղել, և դա նպատակ ունի ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:

Հայ խաղաղապահները ևս խաղաղապահ առաքելություն են իրականացնում Աղվանստանում և հարց է առաջանում, թե որքանով է իրավիճակը վտանգավոր հայերի համար: Սարգիս Գիրգորյանի պարզաբանմամբ, հայերին նման վտանգ չի սպառնում, քանի որ հայ խաղաղապահները Աֆղանստանում ռազմական գործողությունների մեջ ներգրավված չեն:

Կարդացեք նաև
Close
Back to top button