ԿարևորՀասարակություն
ԱՄՆ Գերագույն դատարանն ընդդեմ ամերիկահայության


ԱՄՆ Գերագույն դատարանն այսօր հայտարարել է, որ քննության չի առնի 9- րդ շրջանային դատարանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական ընկերությունների չվճարած գումարների վերադարձի մասին Կալիֆորնիայի օրենքը չեղյալ հայտարարելու վճիռը։
Գերագույն դատարանի այս որոշումը, փաստորեն, ուժի մեջ է թողնում ստորին դատական ատյանի վճիռը, ինչը ամերիկահայության եւ այս գործով հայցորդների փաստաբանների խորը մտահոգությունն է հարուցում։
Գերագույն դատարանի որոշումը, սակայն, չի նշանակում, որ «ամերիկահայության համար փոխհատուցում ստանալու ճանապարհներ այլեւս չկան», հայտարարել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի կառավարության հետ հարաբերությունների հարցերով տնօրեն Քեյթ Նահապետյանը՝ ավելացնելով, որ չեն դադարեցնի իրենց պայքարը։