ԿարևորՀասարակություն

Ազատամարտիկներն անտեսված են.«Արաբո» ՀԿ անդամ

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Կառավարության շենքի դիմաց ազատամարտիկների բողոք ցույցերն, ըստ «Արաբո» հասարարակական կազմակերպության անդամ Հակոբ Հակոբյանի, անհատական են, քանի որ մարդիկ մոլորված են և չգիտեն` ում դիմեն, որպեսզի հարցը լուծում ստանա:

«Ազատամարտիկների համար անվճար բուժօգնություն, ուսման վարձավճարների և կոմունալ վճարների կրճատում 50 %-ով»: Սա «Արաբո» հասարակական կազմակերպության անդամ Հակոբ Հակոբյանի պահանջն է ԱԺ-ից և կառավարությունից: Ըստ նրա արդեն ժամանակն է բարձրաձայնել իրենց գոյության մասին, քանի որ այսօրվա երկիրը իրենք են ժամանակին պաշտպանել առանց որևէ ակնկալիքի: Սակայն այսօր կյանքն ապացուցեց, որ ազատամարտիկներն անտեսված են, նշեց Հակոբյանը: Վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի դուրս եկած ազատամարտիկներին: Կառավարության ղեկավարը լսել է վերջիններիս հուզող խնդիրները, քննարկել դրանց լուծման հնարավորությունները: Ազատամարտիկ Հակոբ Հակոբյանը չի մասնակցել հանդիպմանը, սակայն սպասում է վարչապետի պատասխանին, որն ըստ նրա, կլինի մեկ ամսից:

«Անձամբ ես, հետադարձ հայացք գցելով մեր ազգային վարվելակերպի վրա, ինչ որ հույսեր չեմ փայփայում, կապրենք կտեսնենք»:

Մեկ ամսից հետո էլ որևէ պատասխան չստանալու դեպքում պայքարելու են մինչև վերջ, համակերպում չի լինելու ոչ մի դեպքում, հայտարարեց ազատամարտիկը և ավելացրեց, որ մարտընկերները տրամադրված են մարտական: Ազատամարտիկներին ոտքի է կանգնեցրել այն համգամանքը, որ խեղաթյուրվում է պատմությունը: Ըստ Հակոբ Հակոբյանի` այսօրվա սերունդը 20 տարի շարունակ էկրաններից միայն տեսնում է նույն դեմքերն ու նույն հաղորդումները:

Ունենք այս պատկերն այն դեպքում, երբ շատ ու շատ ազատամարտիկներ այսօր անտեսված են:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին անձամբ չի ճանաչում, սակայն գիտի, որ պատերազմի դաշտում չի տեսել:

Ցուցադրել ավելի
Back to top button