Հասարակություն

Տիգրան Սարգսյանը ցավակցել է Վրաստանի վարչապետին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Բիձինիա Իվանիշվիլիին՝ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացի զինծառայողների սպանության կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ գերազանցություն,
Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և վրաց ժողովրդին` ահաբեկչության հետևանքով Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացի զինծառայողների զոհվելու կապակցությամբ:  Մենք խստորեն դատապարտում ենք անհանդուժողականության և ահաբեկչության ցանկացած դրսևորում և այս դժվարին պահին կիսում վրաց բարեկամ ժողովրդի վիշտը»:

Ցուցադրել ավելի
Back to top button