ԿարևորՄիջազգային

Ուկրաինայի ռադայում Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ է մշակվել

Ուկրաինայի Գերագույն ռադայում 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացման փաստը ճանաչելու օրինագիծ է գրանցվել։ Օրինագծի հեղինակներն են հայազգի պատգամավորներ Արսեն Ավակովը, Վիլեն Շատվորյանը եւ Նվեր Մխիթարյանը, որոնք տարբեր քաղաքական ուժեր են ներկայացնում: «Ցեղասպանության զոհերի հիշատակի օր է առաջարկվում ապրիլի 24-ը», Facebook-ի իր էջում գրել է Արսեն Ավակովը։

«Օրնագծում նշված է, որ ցեղասպանության հարցն Ուկրաինայի համար հրատապ է»,-գրում է svodka.net-ը։ Առաջարկվում է 1915-1922 թվակաների ցեղասպանությունը ճանաչել պետական մակարդակով՝ «նման հանցագործությունները  դատապարտելու եւ ապագայում դրանք կանխելու, ինչպես նաեւ ողբերգության զոհերի հիշատակը հարգելու նպատակով»։ Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովը 1987-ին ճանաչել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը։ Նույն ժամանակ Եվրախորհրդարանը 1915-1922 –ի դեպքերը հայերի ցեղասպանություն որակելու որոշում էր կայացրել։ Նշենք նաև, որ ամբողջ աշխարհում Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Կանադան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Սլովակիան, Նիդեռլանդները, Բելգիան, Վատիկանը, Լիբանանը, Կիպրոսը, Լեհաստանը, Լիտվան, Չիլին, նաեւ ԱՄՆ-ի նահանգների մեծամասնությունը։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button