ԿարևորՄիջազգային

Մորնինգսթար.«Քերին փորձում է անել հնարավորը՝ ԼՂ հակամարտության արագ լուծման համար»

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին փորձում է անել հնարավորը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի որքան հնարավոր է արագ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը՝ մեկնաբանելով վերջերս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության հարցում ստատուս-քվոյի անընդունելիության մասին, ինչպես նաև ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության նախկին ղեկավար Մեթյու Բրայզայի հայտարարությունը, որ ԱՄՆ-ն պետք է նշանակի նոր համանախագահ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում Մեթյու Բրայզան հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի դերակատարության մեծացումը կարող է դրական ազդել հակամարտության կարգավորման վրա։

Back to top button