Հասարակություն

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Ս.թ. հունիսի 8-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ ընդունեց Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում հայ-ռուսական փոխհարաբերությունների մակարդակը, իրենց վստահությունը հայտնեցին ռազմավարական դաշնակից երկու պետությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Ցուցադրել ավելի
Back to top button