ԿարևորՀասարակություն

Ինչպիսին կլինի ՕԵԿ պատկերացրած այլընտրանքային գերեզմանոցը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի մշակած և երեկ ԱԺ ներկայացրած «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը քննարկումների տեղիք է տվել դեռևս երեկվանից: Նախաձեռնության վերաբերյալ թյուր կարծիքները վերացնելու և հստակություն մտցնելու նպատակով այսօր Հովհաննես Մարգարյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին և ներկայացրել իրենց առաջարկները:

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունն առաջարկում է բացի գործող մասնավոր եւ պետական գերեզմանատներից, նոր հողհատկացում անել մասնավոր նոր գերեզմանատների համար, կամ էլ սահմանել հստակ վերահսկողություն կառավարության կողմից ընտրված լիազոր մարմնի կողմից: ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի տեղեկացմամբ` նախագիծը ծնվել է՝ ելնելով ոլորտում տիրող անմխիթար վիճակից:
Քանի որ այս առաջարկը քննարկումների և տարբեր կարծիքների տեղիք է տվել, Հովհաննես Մարգարյանը նախագիծն ավելի հստակ ներկայացնելու համար մանրամասնեց նաև թե ինչպես են պատկերացնում այս նախագծի իրականացումը:

«Ռադիոլուր»-ի հարցին, թե արդյոք այս նախաձեռնությունից օգտվելու են միայն ցանկություն հայտնող քաղաքացիները, թե այն պարտադիր տարածվելու է բոլորի վրա, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց, որ այն իրականում լինելու է այլընտրանքային գերեզմանոց, որի ծառայություններից քաղաքացիները կօգտվեն այնքանով, որքանով իրենք կցանկանան:

Ցուցադրել ավելի
Back to top button