ԿարևորՀասարակություն

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Հանրապետության Հրապարակին և Ծածկած շուկային

Հասմիկ Դիլանյան
«Ռադիլուր»

Արդեն ավագանու նիստից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է այս օրերին երևանցիներին և ոչ միայն հետաքրքրող և արդիական համարվող մի քանի հարցերի, մասնավորապես, կթանկանա արդյոք մայրաքաղաքում տրանսպորտը, թե՞ ոչ, ի՞նչ ճակատագիր է սպասվում Հանրապետության Հրապարակին և Ծածկած շուկային:

«Ովքեր օրենքը խախտեցին, ովքեր փորձեցին Երևանի ճարտարապետությունը և դիմագիծը փչացնեն, անպայման օրենքի շրջանակներում կպատժվեն: Եթե մարդիկ փորձեն ապօրինություններ կատարեն, միանշանակ մեր կողմից կլինի արձագանք»,- ասաց Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ի դեպ, Երևանի ճարտարապետությունը և դիմագիծը փչացնելու փորձեր արվում էին ամիսներ շարունակ: Խոսքը երկար ժամանակ դժգոհությունների, բողոքի ակցիաների տեղիք տված Երևանի Փակ շուկայի մասին է, որտեղ Երևանի քաղաքապետի հրահանգով երեկվանից ապամոնտաժման աշխատանքներ են կատարվում.«Սեփականատերը ցանկանում էր բազմաբնակարան շենք կառուցել, արգելեվեց դա: Նման նախագիծ ընդհանրապես չի քննարկվել: Փորձեցինք քաղաքպետարանի կողմից լիազորված այդ աշխատանքները և երեկվանից սկսվել է ապամոնտաժման աշխատանքները»:

Երևանի քաղաքապետն անդրադարձավ նաև Հանրապետության հրապարակի շուրջ բարձրացրած աղմուկին: Մասնավորապես այն հարցին, թե արդյո՞ք, հիմա մրցույթ հայտարարելու ժամանակն էր: Տարոն Մարգարյանը վստահեցրեց, որ առայժմ դեռ միայն մրցույթ են հայտարարել, բայց դա բոլորովին չի նշանակում,որ մրցույթի հաջորդ օրն արդեն աշխատանքներ են սկսվելու: Ավելին, քաղաքապետը նշեց, որ այժմ աղմուկ բարձրացրած ճարտարապետների մի մասը երկու տարի առաջ, կողմ է եղել նախաձեռնությանը:

«Մեր կարծիքով, մասնագիտական կարծիք է անհրաժեշտ, ճարտարապետների կողմից, ովքեր ցանկություն կհայտնեն մասնակցելու բաց մրցույթին: Պետք չէ վատ նայել այդ ամենին, իրականում մրցույթը կայանալու դեպքում չի նշանակում, որ հաջորդ օրը քայլեր են ձեռնարկվելու: Մրցույթը կարող է արդյունք չտալ, մրցույթը կարող է իրականում այն արդյունքը տալ, որը ընդունելի լինի մեր երևանցիների կողմից: Անպայման ես վստահեցնում եմ երևանցիներին, որ բացի ճարտարապետների մասնագիտական կարծիքից, նաև լինելու է երևանցիների կարծիքը:

Այս օրերին երևանցիներին և ոչ միայն հետաքրքող ու անհագստացնող մի հարցի և անդրադրձավ Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքպետարանում արդյոք քննարկվում է տրանսպորտի թանկացման հարցը: Որևէ հստակ բան չկա, դեռ մասնագետները աշխատում են,
«Դեռ չի քննարկվում թանկացման առումով, բայց հաշվարկներ են կատարվում: Պետք է հաշվարկները կատարենք, որ հասկանանք,արդյոք, թանկանալու է, թե չի թանկանալու: Դեռ համբերենք, կհայտարարենք»:

Ցուցադրել ավելի
Back to top button