Հասարակություն

Արտակ Շաքարյան.«Ամռանը Սիրիայում պատերազմական գործողությունները կարող են ակտիվանալ»

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Տարածաշրջանում սրված իրավիճակն այս կամ այն ուղղակի կամ անուղղակի ազդեցությունն է ունենում համեմատաբար խաղաղ իրավիճակում գտնվող մյուս երկրների վրա: Սիրիական հակամարտությունն արդեն իր խմբագրումներն է մտցրել թե Հայաստանի, թե Թուրքիայի, թե մի շարք այլ երկրների քաղաքական օրակարգում: Այժմ էլ Ադրբեջանում եւ Թուրքիայում շարունակաբար լարվող իրավիճակն է հարաբերությունների վերանայում ենթադրում թե հարեւան երկրների, թե խոշոր պետությունների հետ: Այսօր այս հարցերի շուրջ լրագրողների հետ հանդիպումների ժամանակ իրենց դիտարկումներն ու կանխատեսումներն են ներկայացրել թուրքագետներ Արտակ Շաքարյանը եւ Անդրանիկ Իսպիրյանն ու արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Ամռանը և աշնան սկզբին Սիրիայում պատերազմական գործողությունները կարող են ակտիվանալ։  Կանխատեսումը թուրքագետ Արտակ Շաքարյանինն, ով վստահ է, որ այդ գործողություններում ակտիվ դերակատարություն կունենան Թուրքիայի քրդերը։ «Թուրքիան ամեն ինչ անում է, որ տեղի քրդերը տեղափոխվեն Սիրիա՝ փորձելով այնտեղ պրոթուրքական քարոզչություն տանել՝ քանդելով Ասադի իշխանությունը։ Թուրքիան փորձում է արտաքին թշնամու կերպար ստեղծել Սիրիայում՝ լինելով ներքին թշնամի»,- շեշտեց Շաքարյանը։ Թուրքագետն այս առումով առանձնացնում է մեզ համար խիստ մտահոգիչ մի խնդիր` սիրիահայության վիճակը բարդ է, և որ ավելի ցավալի է` նրանց դեռ բավականին բարդ ճակատագիր է սպասվում: Հայությունը, չեզոքություն պահպանելով, այսօր մեծ հարգանքի է արժանացել, թեեւ նրանց ներքին համակրանքը Բաշար Ասադի կողմն է: Վերջինս ավելի բարի էր սիրիահայության հանդեպ: Հենց սիրիական իրադարձություններն էլ որոշ խմբագրումներ մտցրին Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում. նկատում է Արտակ Շաքարյանը: 08-1

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը համոզված է` Սիրիայում Բաշար Ասադի դեմ ապստամբությունն ուներ սցենար, ընդ որում` կազմված Միացյալ Նահանգների կողմից: Սակայն, ըստ նրա, արդեն կարելի է  ասել, որ այս սցենարը չիրականացավ: Համենայն դեպս` չունեցավ այն ընթացքը, որ նախատեսվել էր։ «Այժմ ԱՄՆ-ն ցանկանում է ստեղծել այլընտրանքային հակակշիռ Ասադին, որն այս դեպքում Թուրքիայի քրդերն են»,-ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ ԱՄՆ-ն կփորձի օգտագործել Թուրքիային քրդերին Սիրիայում իր ծրագրերը իրագործելու նպատակով։ Նա մտահոգիչ է համարում հատկապես ադրբեջանական վարձկանների ներգրավումը սիրիական հակամարտության մեջ:

Իսկ մինչ Թուրքիան բարի հարեւանի դեր խաղալով եւ ձեւացնելով, թե զգուշանում է Սիրիայից, իրականում շարունակում է թշնամական քայլեր ձեռնարկել Սիրիայի դեմ, իրավիճակը շարունակում է սրվել հենց Թուրքիայում: Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Գեզի զբոսայգին քանդելու եւ տեղում առեւտրի ու զվարճանքի կենտրոն կառուցելու կառավարության որոշման դեմ շարունակվող բազմահազարանոց ցույցերն ազդել են Թուրքիայի միջազգային հեղինակության վրա. Այս համոզմանն է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Ըստ նրա` Թուրքիայի ներքաքաղաքան իրավիճակը էականորեն ձեռնտու էր Սիրիային եւ Իրանին: «Սիրիայի նախագահ Ասադը, կարող է այսպես ասած օգտվել այս time-out-ից ` իր ուժերը վերակագնելու համար: Ըստ նրա` նաեւ Իրանին է ձեռնտու ունենալ անկայուն Թուրքիա:

«Հայաստանի համար եւս այս իրավիճակը վատ չէ»,- կարծում է Իսպիրյանը: Նրա խոսքով` Թուրքիայի համար ամենից անսպասելին ԱՄՆ-ի արձագանքն էր: Միացյալ Նահանգներին ձեռնտու չէ ունենալ տարածաշրջանում սուլթան առաջնորդ ի դեմս Էրդողանի»,- ավելացրեց թուրքագետը` համոզմունք հայտնելով, որ միջազգային հանրության առջեւ Թուրքիայի ժողովրդավարական պետություն լինելու դիմակը, կարելի է ասել, պատռվել է:

Ցուցադրել ավելի
Back to top button