ԿարևորՄիջազգային
Վրաստանը սգում է Աֆղանստանում զոհված 7 խաղաղապահների մահը


Վրաստանում այսօր սուգ է հայտարարված: Նախօրեին աֆղանական Գիլմենդ նահանգում գտնվող վրացական ռազմակայանի վրա մահապարտի հարձակման հետևանքով զոհվել է 7 վրացի զինծառայող, 9-ը վիրավորվել են: Վրաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իրակլի Ձնելաձեն հայտնել է, որ մահապարտը ռազմակայանի մոտ պայթեցրել է պայթուցիկով լցված բեռնատարը: Երկրի ամբողջ տարածքում իջեցվել են դրոշները և չեղյալ են հայտարարվելու ժամանցային միջոցառումները: