ԿարևորՀասարակություն

Սեյրան Օհանյան.«Ոչ միայն զինվորականի, այլև քաղաքացիների միջև մահվան ելքով նման դեպքերը դատապարտելի են»

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Տավուշի մարզ

ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է բանակ-հասարակություն մթնոլորտի ձեւավորմանը միտված միջոցառումների շարքը, որոնց շրջանակներում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողական խմբի հետ միասին այցելել է Նոյեմբերյանի N զորամաս: Հիշեցնենք, որ սա այն զորամասն է, որտեղ
մայիսի 15-ին դժբախտ դեպք էր գրանցվել ժամկետային զինծառայող շարքային Դավիթ Խաչատրյանն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել էր, ինչի արդյունքում տեղում մահացել էր շարքային զինծառայող Լյուքս Ստեփանյանը, իսկ Հրաչյա Սարգսյանը վիրավորվել էր:
Լրագրողների խնդրանքով Սեյրան Օհանյանը անդրադարձել է նաեւ հունիսի մեկին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպին: 

«Դատապարտում ենք ցանկացած միջանձնային այդպիսի դեպքեր, որոնց հետևանքով հատկապես մահվան ելքեր են գրանցվել: Ոչ միայն զինվորականի ու քաղաքացու միջև, այլև քաղաքացիների միջև մահվան ելքով նման դեպքերը դատապարտելի են»,-ասել էՍեյրան Օհանյանը, նկատելով, որ այս պահին ավելի մեծ մարտահրավերներ կան դրսից, որոնց դիմակայելու համար ներսում պետք է միասնական լինել:

Հիշեցնենք, որ կրակոցների հետևանքով մահացել է Գորիսի քաղաքաապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայր, Ասկերանի զորամասի հրամանտար, ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանը վիրավորվել է:

Back to top button