ԿարևորՄշակույթ

Մոնսերատ Կաբալիեն վարպետության դասեր է տվել Երեւանում

Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 20-րդ դարի ամենատաղանդավոր սոպրանո Մոնսերատ Կաբալիեն վարպետության դասեր է անցկացրել երիտասարդ օպերային երգիչների համար: Նշենք, որ հայ հանդիսատեսի համար իսպանացի օպերային երգչուհին մենահամերգով հանդես կգա հունիսի 9-ին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին մասնավոր այցով եղել է Լեռնային Ղարաբաղում, որտեղ հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, այցելել տեսարժան վայրեր:

Ցուցադրել ավելի
Back to top button