ԿարևորՏնտեսական

ՀԾԿՀ նիստում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման մասին որոշում կընդունվի

Այսօր տեղի կունենա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովը այսօր գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման մասին որոշում կընդունի:
Ըստ հանձնաժողովի պաշտոնական կայքի` մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառողների համար գազի 1 խորանարդի սակագին պետք է սահմանվի 156 դրամը` ներկայիս 132-ի փոխարեն, իսկ 10 հազար խորանարդ մետրից ավելի սպառողների համար` մոտ 115 հազար դրամ` 1000 խորանարդ մետրի համար: Նշենք, որ խոշոր սպառողների համար գազի գործող գինը մոտ 100 հազար դրամ է: Հայաստանի էլեկտրական ցանցերը 0.38 կՎ լարմամբ սնվող սպառողներին, այդ թվում` բնակչությանը, էլեկտրաէներգիա պետք է մատակարարեն 38 դրամ/կիլովատ-ժամ, իսկ գիշերային ժամերին` 28 դրամ/կՎտԺ սակագներով: Այսպիսով` էլեկտրաէներգիան թանկանում է 8 դրամով: Ըստ նախագծի` սակագների փոփոխությունները ուժի մեջ կմտնեն հուլիս ամսից:

Ցուցադրել ավելի
Back to top button