ԿարևորՀասարակություն

«Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանը կաջակցեն նկարիչները

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

Սիրիահայերին իրենց աջակցությունն են ցուցաբերում հայ նկարիչները: Էրեբունի պլազա բիզնես կենտրոնի նախասրահում այսօր տեղի է ունեցել լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանի` հայ նկարիչների հավաքածուի նախնական ցուցադրությունը: Դրանց վաճառքը կազմակերպվելու է Մարսել քաղաքում, իսկ ստացված գումարները փոխանցվելու են թաղամասի կառուցման նպատակով բացված հաշվեհամարին:

Ցուցահանդեսում ներկայացված է 30 նկարչի 36 աշխատանք: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հիշեցրեց, որ «Նոր Հալեպ» թաղամասի մասին կառավարությունն արդեն համապատասխան որոշում կայացրել է, նախագահն էլ հստակ հանձնարարել է` զբաղվել սիրիահայերի ինտեգրման հարցերով, նրանց ավանդույթները, լեզուն պահպանել նաև այսպիսի թաղամասեր ստեղծելով: Աշտարակ քաղաքում սիրիահայերի թաղամասի ստեղծման գործում փորձում է իր ներդրումն ունենալ նաև նկարիչ Վահրամ Դավթյանը:

Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց գործարար Հրանտ Վարդանյանին, ով արդեն արդեն շուրջ 43 միլիոն դրամ է փոխանցել Աշտարակ քաղաքում սիրիահայերի համար կառուցվելիք թաղամասի համար բացված հիմնադրամին:

Ցուցադրել ավելի
Back to top button